Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ադրբեջանը վերջ կդնի ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ադրբեջանը վերջ կտա ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին և չի արգելի նրանց մուտքն Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան, մասնավորապես, մատնանշել է սոցկայքերում արված գրառումներում ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկ ծագմամբ պայմանավորված ՌԴ քաղաքացիների նկատմամբ  ցուցաբերվող խտրական վերաբերմունքը:

«Նախորդ տարվա ընթացքում մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ էթնիկ ծագմամբ պայմանավորված՝ ՌԴ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Այդ քաղաքացիներին սպասեցրել են, ապա՝ առանց որևէ պատճառաբանության, հետ ուղարկել ՌԴ»,-նշել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ ՌԴ իշխանություններն Ադրբեջանին բազմիցս հորդորել են վերջ տալ այդ պրակտիկային, քանի որ դրանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից ընդունելի չեն:

«Ադրբեջանի իշխանությունները վստահեցրել են, որ կշտկվի իրավիճակը, և մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա»,- հույս է հայտնել ՌԴ ԱԳՆ խոսնակը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին