Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բանակցություններում առկա են հետաքրքիր զարգացումների հնարավորություններ. Արարատ Միրզոյան

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ երկկողմ բանակցությունները փակ չեն: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ:

«Բանակցություններն ընթանում են: Ես կարող եմ ասել միայն, որ հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել, ամեն դեպքում հարցը փակ չէ: Տարբերակներ կան քննարկելու, թեմաներ, ենթաթեմաներ ու հարցեր կան: Պետք է ընդհանրական նայել հարցին, հիմա և մեր կառավարությունն է ակտիվ աշխատում այդ ուղղությամբ և ակտիվ կապ է պահում ռուս գործընկերների հետ»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը երաշխավորեց, որ բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր պաշտոնյաներն անում են առավելագույնը, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծեն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին