Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը փակվելու է:

«Ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալիզացման միջոցով: Այդպիսի օրինակ է, Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից ապահովելու է ՀՀ ներկայացվածությունը տվյալ տարածաշրջանում:   Դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով այլ քայլեր ևս նախատեսվելու են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը:   Այս առումով առավել մանրամասն տեղեկություն կհայտնվի լրացուցիչ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին