Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Վարչապետի առաջադրման հարցը, հավանաբար, օրակարգ կմտցվի հունվարի 14-ին. Ալեն Սիմոնյան

7-րդ գումարման Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքը դեռ չի որոշել, թե երբ է վարչապետի պաշտոնում առաջադրելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Հստակ սահմանված ժամկետ չկա, բայց, կարծում եմ, ամսի 14-ին պետք է ամեն ինչ ավարտել… Ենթադրում եմ, որ ամսի 14-ին այդ հարցը օրակարգ կմտցվի»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքն այդ հարցը դեռ չեն քննարկել:

ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը ՀՀ նախագահին առաջարկելու է Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ նոր ձեւավորված խորհրդարանում վարչապետի ընտրություն չի լինում: Ազգային ժողովում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո թվով առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88, երկրորդը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, երրորդը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին