Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի տարեմուտի հանդէսը

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Դեկտեմբերի 22-ին Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդեանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցում տեղի ունեցաւ Ամանորին ու Սուրբ Ծննդեանը նուիրուած տօնակատարութիւն։

Բացման խօսքում տնօրէն, բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրուեանը նշեց, որ շնորհիւ որակեալ կրթութեան և կատարուող հսկայածաւալ աշխատանքների հաստատութիւնը դարձել է աշխարհի ամենամեծ շաբաթօրեայ դպրոցը, որի աշակերտների թիւն արդէն գերազանցում է 300-ը։

Տէրունական աղօթքով սկսուող յայտագիրը իւրօրինակ հաշուետուութիւնն էր անցնող տարուայ ընթացքում ձեռք բերած գիտելիքների, որի ընթացքում ներկաներն ունկնդրեցին աշակերտների գեղեցիկ արտասանութիւններն ու երգերը՝ նուիրուած օրուայ խորհրդին։

Մանուկների շուրթերից արտաբերուած իւրաքանչիւր բառ, աղօթքի նման վեր էր բարձրանում առ Աստուած…

            «Արի՛, Նո՛ր Տարի, բայց այնպէս արի,

            Որ աւելանայ բարին աշխարհի…»

            «Ամանորի գիշերը, ա՛խ, հրաշք լինէր

            Ոչ մի մանուկ չլինէր տխուր այդ գիշեր…»:

            Ներկաներն ապրեցին հոգևոր ուրախութեան, հպարտութեան ու ոգևորութեան աներևակայելի պահեր։

Աւարտին իր օրհնութեան խօսքն ասաց Ս․ Ղևոնդեանց Մայր տաճարի հովիւ, արժանապատիւ Տ․ Խաժակ քահանայ Շահբազեանը, որը ներկաներին փոխանցեց նաև առաջնորդ, գերաշնորհ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեանի բարեմաղթանքները։

 Էլ ի՞նչ տարեմուտի հանդէս առանց Ձմեռ պապի: Երեխաների ուրախութիւնը կրկնապատկուեց, երբ տաճարի դռները բացուեցին ու ներս մտաւ Ձմեռ պապը՝ իր հետ բերելով Նոր տարուայ հրաշքն ու այդքան սպասուած նուէրները: Նա ոչ միայն շնորհաւորեց բոլորին գալիք նոր տարուայ ու Ս․ Ծնունդի կապակցութեամբ, այլև ներկաներին հիացրեց իր հին ու նոր տօնական երգերի կատարմամբ:

Աւարտին «Թրբանջեան» հրապարակում կազմակերպուել էր հիւրասիրութիւն, ուր Ձմեռ պապի ընկերակցութեամբ,  ուրախ երգ ու երաժշտութեան ներքոյ շարունակուեց տօնական տրամադրութիւնը՝ աւետելով Նոր տարուայ և Մանուկ Քրիստոսի ծնունդը:

Շնորհաւոր նոր տարի և Սուրբ Ծնունդ։

Քրիստոս Ծնուեց եւ Յայտնուեց։

 

ԱՆԱՀԻՏ ՇԱՀՈՒԵՐԴԵԱՆ

Ուսուցչուհի

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին