Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատական նիստը հետաձգեց մինչև հունվարի 9-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Ըստ էության, նիստ, որպես այդպիսին, տեղի չունեցավ։ Քննիչը ցանկություն ուներ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել ու ժամանակ խնդրեց, որ ուսումնասիրի նյութերը: Քննիչն ասում էր, որ ցանկանում է ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե արդյոք պետք է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել», -նշեց փաստաբանը:
Օրբելյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել նիստին, քանի որ այն տեխնիկական նիստ էր, և մասնակցության անհրաժեշտություն էլ չի եղել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքայինխափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիմիջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունըպաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: