Կիրակի, 27. 07. 2025

spot_img

Սիրոյ, աշխատանքի և հզօրացման Ամանոր, յոյս Աստուծոյ Ռ. ԿՈՐԻՒՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ահա նոր տարեմուտի շեմին ենք կանգնած մուտք գործելու և զիրար շնորհաւորելու, ինչպէս ընդունուած սովորութիւն է նուէրով ենք ներս մտնում թէ՛ տնեցիներին ուրախացնելու և թէ՛ մեզ հոգեպէս գոհ և բաւարարուած զգալու համար: Ամէն ընտանիք իր տունն ու օջախն ունի, համայն հայ ընտանիքների միասնական տունը Հայաստանն է, բոլոր հայերի պապենական տունը, պարտինք մեր բոլորիս տանն՝ հայրենիքին էլ նուէր տալ,  նուէրը լինելու է զանազան տեսակի և բնոյթի, ինչպէս նիւթական, արուեստից ստեղծագործութիւն, գիտական գիւտ պաշտպանողական և տարբեր բնագաւառներին առնչւող, անշահախնդիր ծառայութիւն, վերելքի և բարգաւաճման համար աշխատանք, իշխանաւորների համար հայրենիքի և ժողովրդի շահերը անձնականից վեր դասելու նպատակասլաց քաղաքականութիւն, հայրենիքի և ազգային արժէքների պաշտպանութիւն մեր հողերի և Ցեղասպանութեան պահանջատիրութեան հետևողական աշխատանք, քաջալերանք մեծահարուստներ գան և ներդրումներ կատարեն:  Մեր նիւթական նուէրները կարող ենք երբ ցանկանանք  «Հայաստան» համահայկական հիմնադրամին նուիրել, այսպիսով արդարացրած կը լինենք մեր հայ լինելը, հայօրէն ապրելը, և այսպիսով կը լինենք հպարտ մեր ճոխ և հարուստ հայրենիքով ուրախացողներ:

           Հայրենիքը մինչ այսօր գոյատևել է իւրաքանչիւր դարաշրջանի խիզախ, հերոսական և նուիրատու սերունդների կողմից , աշխատենք մենք էլ մեր հերթին նուիրատու լինել որևէ բնոյթով ու արարքով հայրենիքի ծաղկուն կեանքին, որպէսզի յետագայ սերունդների քաջալերանքի աղբիւր դառնանք և պատուով յիշուենք:

           Այս գալիք տարին հաւանաբար մեր հայութեան կեանքում  աննախադէպ իրադարձութիւնների ականատեսը կը լինենք: Ինչպէս բնութագրուեց՝  Թաւշեայ յեղափոխութեամբ, ժողովրդի կամքով ու պահանջով ՍերԺ Սարգսեանի վարչակարգը վերջ գտաւ, յեղափոխութեան ղեկավար՝ Նիկոլ Փաշինեան իր համախոհներով կազմեցին ժամանակաւոր կառավարութիւն: Սերժ Սարգսեանի օրօք երկիրը կողոպտող ու թալանող որոշ մարդիկ ձերբակալուեցին և բանտերը նետուեցին, Մարտի 1-ի հարցով Ռոբերթ Քոչարեանը կալանաւորուեց և ազատազրկուեց, սակայն Հոկտեմբեր 27-ի Ազգային ժողովի մէջ ահաւոր սպանութեան մասին դեռ սպասում ենք պատուիրատուի անունը յայտարարուի: Այն պետական գործիչները, որոնք իրենց անձնական շահերի համար ծառայում են օտարներին և ծածուկ դաւաճանութիւն են անում, նրանք պէտք է խստագոյնս պատժի ենթարկուեն:

            Դեկտեմբեր 2018-ին կատարուած Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնները համարձակ քայլ էին դէպի թափանցիկ ընտրութիւններ, կաշառակերութեան և կաշառքի դէմ պայքարը Նիկոլ Փաշինեանի ժամանակաւոր կառավարութեան ձեռքբերումներ պէտք է ընդունել և գնահատել:  Ժողովրդի ընտրութեան մասնակցութիւնը անմխիթար էր 48 տոկոսով, ինչու այս անտարբերութիւնը, թերևս վստահութեան պակասը լինի, թէ չքուէարկողների հայրենիքի ճակատագրի նկատմամբ անհետաքրքրութիւն: Ուսումնասիրութեան կարիք, վիճակը պարզելու և վերացնելու: Կուսակցութիւններից ինչո՞ւ ՀՅԴ և Սասնայ Ծռերը չընտրուեցին, կարևոր էր նրանց մասնակցութիւնը: Թող ժողովուրդը խուռներամ ընտրութիւններին մասնակցի և արդարօրէն ու գիտակցօրէն ընտրի նրան, որ կը ծառայի երկրին ու ժողովրդին, դա անշուշտ իշխանաւորների ղեկավարելուց կախում ունի: Եթէ իշխանաւորը սիրեց երկիրը և անմնացորդ ծառայեց երկրին, ազգին և ժողովրդին, իմացէք որ ժողովուրդ կայ մէջքին կանգնած և սիրուած։ Ուր սէր կայ, այնտեղ կեանքն է ճառագում, յոյս Աստուծոյ սիրով, աշխատանքով և նուիրուածութեամբ մեր սպասելիքներն ու ցանկութիւնները իրականութիւն կը դառնան, Հայաստան կ՚ունենանք հզօր և խաղաղ:

            Ահա այս մտածումներով դիմաւորենք 2019-ը ազգային ռազմավարութեամբ ծառացող մարտահրաւէրները չէզոքացնելու համար:

 

Դեկտեմբեր 2018

Սանլանտ, Լոս Անճելըս

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին