ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- «Նոր օր» շաբաթաթերթի յարգարժան խմբագրութիւն և կազմ,
Ամէն գալիք տարուայ սեմին իղձերի և փափաքների ալիք է ծնւում իւրաքանչիւրիս մօտ սպասելիքներով, ցանկութիւններով և մաղթանքներով: Սպասելիքները շատ են, անհրաժեշտօրէն նկատւում են՝ աշխարհին խաղաղութիւն, արդարութիւն զրկուած ու անիրաւուած ժողովուրդներին, մէկը հայ ժողովուրդն է, որի դատն է միջազգայնօրէն Ցեղասպանութեան ճանաչումով և բռնագրաւուած հայրենիքի վերադարձումով յանձին Թուրքիայի դատապարտումով, Արցախ աշխարհի ազատագրուած տարածքների պահպանում և պաշտպանութիւն, Սփիւռք-Հայաստան կուսակցութիւնների ամուր և անդրդուելի միասնականութիւն ի նպատակ Հայաստանի հզօրացման և պահանջատիրութեան, նաև Հայաստանի մեր զրկուած ժողովրդի համար բարեկեցիկ կեանք:
Ցանկութիւններն են՝ պատասխանատու և ծնող նախանձախնդիր լինել մեր նոր սերնդեան զաւակների հայեցի դաստիարակութեան, մեր մշակութային արժէքների նկատմամբ լինել բծախնդիր և խստապահանջ, անաղարտ պահելով մեր ոսկեբարբառ հայոց լեզուն մաքրազտելով զայն տգեղացնող օտար բառերից: Իշխանաւորներին նուիրուածութիւն յանուն հայրենիքին և ազգին: Սփիւռքեան մեր համայնքներին աշխատասիրութիւն և օրինապահութիւն: Հայկական միութիւնները առաւել ուշադրութիւն դարձնեն պատանիների և երիտասարդների ներգրաւումով ղեկավարման և պատասխանատու գործերում:
Մաղթանքներ են բխում սրտերից սիրոյ և յարգանքի, քաջառողջութեան, արևշատութեան և… Գալով մեր լոսանճելըսեան կարևոր թերթերից՝ «ՆՈՐ ՕՐ» շաբաթաթերթի խմբագրական կազմին ուղղելու մեր սրտագին շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները գալիք տարեմուտի 2019 թուի և Ս. Ծննդեան տօների առիթով նորանոր յաջողութիւններ և թերթի անխափան հրապարակման ճառագում:
Ջերմագին շնորհաւորանքներով և բարեմաղթանքներով՝
Ռ. Կորիւն
Դեկտեմբեր 2018 թ.
Սանլենտ, Լոս Անճելըս