Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն առաջին ատյանի դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկը՝ Արամ Օրբելյանը:

«Հավանականությունը շատ մեծ է, որ հարցը քննարկվի հաջորդ տարի՝ չնայած հույս ունենք, որ այս տարի պետք է նշանակեն նիստը՝ հաշվի առնելով, որ ազատության հետ կապված խնդիր է»,- ասաց Օրբելյանը:

Դատապաշտպանն ընդգծեց, որ գումար չեն նշելու, այլ թողնելու են դատարանի հայեցողությանը:

«Որպես կանոն դատարանն է նշում գումարի չափը, և իմաստ չունի հիմա գումար ասենք, շատ, թե քիչ լինելու խնդիր առաջանա: Հույս ունենք, որ եթե այս տարի նիստը եղավ և միջնորդությունը բավարարվեց, կհասցնենք նաև վճարել»,- նշեց Օրբելյանը:

Նա հավելեց, որ միջնորդություն ներկայացնելու են այսօր`փաստաթղթերը տպելու փուլում են:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին