Հինգշաբթի, 31. 07. 2025

spot_img

Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի նախնական տարբերակը դրվել է ներքին շրջանառության մեջ. Արման Եղոյան

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական, աշխատանքային և հրապարակման ոչ ենթակա տարբերակ կա, որը դրվել է ներքին շրջանառության մեջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող նախագծի տարբերակին, որի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, երկու փոխվարչապետից և 12 նախարարից, իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է:

«Կա հրապարակման ոչ ենթակա աշխատանքային տարբերակ, որը դրվել է ներքին շրջանառութան մեջ, և բոլոր գերատեսչությունների և նախարարությունների առաջարկությունները ու կարծիքները լսելուց հետո ենթակա է լրամշակման, դրանից հետո հնարավոր կլինի խոսել վերջնական առաջարկվող տարբերակի մասին, որովհետև դա հետո իր հերթին Ազգային ժողովում էլ պետք է հաստատվի»,- ասաց Արման Եղոյանը:

Անդրադառնալով հարցին՝ դա նույն նախագիծն է, որը իր Ֆ«Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է  ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը,  Արման Եղոյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց այն: «Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում: Անաղբյուր, անհասցե սքրինշոթերով հրապարակված նյութերին չեմ անդրադառնում»: 

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի տարբերակ, որի համաձայն՝ նորկառավարությունը կազմված է լինելու վարչապետիցերկու փոխվարչապետից եւնախարարներիցԿրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

  1. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
  2. առողջապահության նախարարություն
  3. արդարադատության նախարարություն
  4. արտակարգ իրավիճակների նախարարություն
  5. արտաքին գործերի նախարարություն
  6. բնապահպանության նախարարություն
  7. կրթությանգիտությանմշակույթի եւ սպորտի նախարարություն
  8. պաշտպանության նախարարություն
  9. տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
  10. բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
  11. տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
  12. ֆինանսների նախարարություն:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին