Կիրակի, 15. 03. 2026

spot_img

Առանց հայ ժողովրդի համաձայնության՝ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումն անհնար է. Արայիկ Հարությունյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է մամուլում իր մասին տարածած ապատեղեկատվությանը, թե իբր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը։ 

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո բաժնից, հայտարարության մեջ ասվում է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Երեկվանից մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել իմ մասին, թե իբր հանդիպել եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը։ 

Նախ տեղեկացնեմ, որ իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ Անդրադառնալով այսպես կոչված «հողերի հանձնման» հետ կապված ինձ ուղղված մեղադրանքներին՝ անկեղծ կասեմ, որ երկար ժամանակ տարակուսում էի՝ արժե արդյոք արձագանքել այդ մարազմին, թե ոչ, քանի որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դեռևս ԱՀ վարչապետ եղած տարիներից տարբեր առիթներով հրապարակավ արտահայտել եմ իմ կարծիքը, անգամ այն ժամանակներում, երբ նման մոտեցումը «մոդայիկ» չէր, ու քչերն էին համարձակվում խոսել այդ մասին։ Ի հավաստումն խոսքերիս՝ վերահրապարակում եմ 2014 թ.-ին ֆեյսբուքյան առցանց հարցուպատասխանի ժամանակ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ արտահայտած դիրքորոշումս:

Այսօրինակ լրատվական սադրանքների միջոցով ինչ-որ նպատակների ձգտողներին ասեմ, որ առանց հայ ժողովրդի՝ հատկապես Արցախում և Մայր Հայրենիքում ապրող մեր բոլոր հայրենակիցների համաձայնության, Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումն անհնար է»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին