Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը Ձեր կողմից իրականացվող բարեփոխումների և դրական գործունեության նկատմամբ:

Վստահ եմ, որ Ղրղզստանի և Հայաստանի միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, հետագայում ևս կշարունակեն զարգանալ ի շահ երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, հաջողություններ պետական գործերում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին