Կիրակի, 15. 03. 2026

spot_img

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները. ՀԱՊԿ մամուլի խոսնակ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու  մասին կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի  որոշումը ստորագրելու ժամկետները հստակեցված չեն. այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր  երկրների ղեկավարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռիա նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկատվություն չունի, թե Լուկաշենկոյից բացի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից  որևէ մեկը ստորագրե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծ, թե՞ ոչ, քանի որ դրա ժամկետները դեռ հստակեցված չեն: «Ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ»,- ասել է նա:

Բելառուսական լրատվամիջոցները դեկտեմբերի 21-ին տեղեկատվություն են տարածել այնմասինոր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ հավաքականանվտանգության խորհրդի որոշումը՝ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավորքարտուղար նշանակելու մասին:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսինախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցումհույս է հայտնելոր կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնումՆրաթեկնածությանը համաձայնել են ՂրղզստանիՂազախստանիՏաջիկստանի ուՌուսաստանինախագահներըԶասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ: «Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտումարդյունավետ ու օգտակար ինձհամար»,- ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարըՆա հայտնել էորհանդիպումներիժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանումիրադրության ուկազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին: «Կարծում եմ՝ մնացածօրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավականգործընթացներըկիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- նշել է ԶասըՀարցինթե արդյոքծրագրվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ՝ նապատասխանել է. «Պատրաստեմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմարժամանակ մեկնել այնտեղ ուհանդիպել նրաարտգործնախարարի և պաշտպանությաննախարարի հետքննարկել այնհնարավոր հարցերը կամ խնդիրներըորոնք տեսնում ենկառույցի գործունեության մեջևհետագայում աշխատել այդ հարցերի շուրջ»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին