Երեքշաբթի, 03. 03. 2026

spot_img

Արցախի Բանակը Պիտի Համալրուի Ժամանակակից Զինատեսակներով. Բակօ Սահակեան

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Հինգշաբթի, 20 Դեկտեմբերին մասնակցեցաւ 2019ի պետական պիւտճէի նախագիծի հաստատման նուիրուած Ազգային ժողովի նիստին:

Խորհրդարնանին մէջ նախագահը ելոյթ ունեցաւ՝ կանգ առնելով պիւտճէի նախագիծի կարգ մը ուղղութիւններուն վրայ:

«Բիւջէում արտացոլուած են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են՝ դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսութիւնը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի (համարկման-Խմբ.) բարձր աստիճանի ապահովումը եւ սոցիալական պետութեան կարեւորագոյն ատրիբուտների (յատկանիշներու-Խմբ.) պահպանումը:

Առանձին ուշադրութեան կենտրոնում եղել եւ մնում են բանակաշինութեան, անվտանգութեան, ինչպէս նաեւ քաղաքացիական պաշտպանութեան ոլորտները: Այսուհետ էլ արուելու է հնարաւոր ամէն ինչ բանակի մարտունակութեան հետեւողական բարձրացման, զինուած ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանութեան համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղութեամբ», ըսաւ նախագահը իր ելոյթին մէջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին