Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում. Պուտինը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

 Հայաստանը ՌԴ ամենամտերիմ գործընկերն է Հարավային Կովկասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո»:

«Մենք չունենք որևէ բան, ինչ քանդվել է և կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք»,- հայտարարեց Պուտինը:

Նա ընդգծեց, որ  հայ ժողովուրդը ՌԴ մտերմագույն գործընկերն է Հարավային Կովկասում: «Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես կլինի: Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով ներկա իրադրությունն աշխարհում ու տարածաշրջանում: Այս հարցերը մոտակա ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով կայցելի առաջիկա շաբաթ»,- ասաց ՌԴ նախագահը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին