Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Ամենօրյա թիվ մեկ առաջադրանքն է քննարկել մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված հարցեր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանըկառավարության առաջ խնդիր է դրել յուրաքանչյուր օր քննարկման դնել քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը վերաբերող որոշումներ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց կառավարության նիստում: «Կառավարության այսօրվա նիստի հարցերի քննարկումն առանձնանում էր նրանով, որ մենք կոնկրետ որոշումներ կայացրեցինք, որի արդյունքում կարող ենք արձանագրել, որ այդ որոշումների արդյունքում ՀՀ-ի  հազարավոր քաղաքացիների կյանքում լինելու է կոնկրետ փոփոխություն և նրանք իրենց վրա զգալու են իրենց կյանքի որակի փոփոխությունը: Ես ուզում եմ արձանագրել, որ սա պետք է լինի մեր գործունեության կարևորագույն ուղենիշներից մեկը: Այսօր ես աշխատակազմի ղեկավարի հետ առավոտյան քննարկման ժամանակ այդպիսի հանձնարարական եմ տվել՝ նաև այդ հանձնարարականը փոխանցել կառավարության անդամներին, որ ամեն օր մեր սեղանին դրված լինեն հարցեր, որոնց օրակարգի առաջին կետը պետք է լինի հետևյալը. մենք պետք է  հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ կոնկրետ մարդկանց կյանքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ կառավարության հիմնական նպատակը և ուղենիշը պետք է լինի այնպիսի որոշումներ ստեղծելը և կայացնելը, որոնց արդյունքում իքս թվով մարդիկ իրենց կյանքում կզգան փոքր, մեծ, միջին փոփոխություն և իրենց կյանքի առօրյայի որակական էական փոփոխություն: «Սա պետք է լինի մեր կառավարության և նախարարների գործունեության ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը, որպեսզի այդ կարգավորումները լինեն մեր հիմնական ուղենիշը»,- ասաց նա:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առողջապահության ոլորտի շուրջ 15 000 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին