Չորեքշաբթի, 18. 03. 2026

spot_img

Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստանում է ռուս գործընկերներից փորձել տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչի հիման վրա են հայտարարում, որ Հայաստանի վրա Միացյալ Նահանգների կողմից ճնշում է գործադրվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանն ասաց Դիլիջանում՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի վերջին հայտարարությանը:  

«Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն, և կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, ապա շատերն են դա տեսնում: Եվ Հայաստանի այդ քաղաքականությունը շարունակվելու է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, թե Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորատորիաների վերաբերյալ՝ Փաշինյանը հայտարարեց. «Նման պայմանագիր  նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ: Մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի մեր գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել: Անհրաժեշտ է պարոն Լավրովից ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ նկատի ունի նա»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը դիտարկում է ամերիկյան զենք ձեռք բերելու հնարավորություն, Փաշինյանն ասաց. «Մենք որևէ կոնկրետ հնարավորություն և առաջարկություն այս պահին չենք տեսնում»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին