Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում

Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում,  որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում գործող կենսալաբորատորիաների առավել թափանցիկ աշխատանքը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցի հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում լուծել հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ու Վրաստանում արտասահմանյան լաբորատորիաների գոյության ու ակտիվ գործունեության խնդիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ Հայաստանի հետ ավարտին են հասցնում փաստաթղթի նախապատրաստումը, որով կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ կդառնա որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով: «Փաստաթուղթը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը և կենսալաբորատորիաների թափանցիկ աշխատանքը՝ սպառնալիքների և ռիսկերի բացակայության առումով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ նման համաձայնագիր են նախապատրաստում նաև Ղազախստանի հետ:

Լավրովը նաև ընդգծել է, որ վրացական կողմը դիվանագետների խմբի է հրավիրել, որպեսզի նրանք ծանոթանան Վրաստանում գործող արտասահմանյան կենսալաբորատորիայի գործունեությանը. «Մենք շնորհակալություն ենք հայտնել, ասել ենք, որ դա ոչ թե դիվանագետների, այլ պրոֆեսիոնալների գործն է հասկանալ, թե ի՞նչ է արվում այդ կենսալաբորատորիաներում, որքանո՞վ են փորձարկումները սպառնալիք ստեղծում Ռուսաստանի և ընդհանրապես հարևան երկրների համար»,- նշել է Սերգեյ Լավրովը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին