Չորեքշաբթի, 01. 10. 2025

spot_img

Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Գևորգյանը:

«Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեցԵս կարծում եմոր, այս պահիդրությամբ, կայացվել է արդար որոշում՝ այնքանովորքանով հաշվի են առնվել դատականնիստերի ժամանակ մեր փաստարկներըԲայց սա չի նշանակումոր մենք այլևս անելիք չունենքմենք շարունակելու ենք ապացուցել իմ անմեղությունը»,- ասաց նա:

Գևորգյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ լավատեսությամբ է վերաբերում իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին, և թեև մեղադրանքները ծանր են, բայց կարևորն այն է, որ ինքը դրանք չի ընդունում:

2018-ի օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանիրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասովորը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչականծառայությունում քննվող քրեական գործինԱրմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանմանմիջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելըինչպես նաև ՔՕի 190-րդ հոդվածի3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքնօրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին