Չորեքշաբթի, 01. 10. 2025

spot_img

ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո

 Հայաստանի և Եվրոպական Միության միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Ըստ հիմնավորման, փաստաթղթի նպատակն է տնտեսական առանցքային բարեփոխումների հարցում Հայաստանի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերել մի շարք ոլորտներում։

Համաձայնագրով նախատեսված է տրամադրել տեխնիկական աջակցություն, մասնավորապես, հետևյալ ոլորտներով` տնտեսական կառավարում, պետական և մասնավոր ներդրումների ներգրավում, գործարար և ներդրումային միջավայր, առևտրի և շուկայի հնարավորություններ, հաղորդակցություն և էներգետիկա:

Համաձայնագրով նախատեսված տեխնիկական աջակցությունը նախատեսվում է տրամադրել, այդ թվում Թվինինգ ծրագրերի միջոցով, որոնք  կարող են նաև կիրառվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Հայաստանի հետ գործընկերության առաջնահերթությունների իրականացման համար կարևոր համարվող այլ ոլորտներում։

Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7,5 մլն եվրո:

Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 66 ամիս:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին