Չորեքշաբթի, 01. 10. 2025

spot_img

Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիեւի եւ Մամեդյարովի հետ

 ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքու այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա այսօր, պլանավորված Է այսօր: Բացի այդ, հանդիպում կկայանա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության հանգուցային ասպեկտները, տարածաշրջանային ու միջազգային օրակարգը»,- ասել Է Զախարովան բրիֆինգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին