Երեքշաբթի, 30. 09. 2025

spot_img

Գյումրիում կին հավաքարարի սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող

 Գյումրիում Մայակովսկի  փողոցի տներից մեկի դիմաց կին հավաքարարի սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  գլխավոր դատախազության հանրային կապի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Կնոջ սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: 

Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Կարեն Խաչատրյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին