Երեքշաբթի, 30. 09. 2025

spot_img

ԱԺ-ում ընդդիմություն լինելու է միայն «Լուսավոր Հայաստանը». Էդմոն Մարուքյան

Խորհրդարանական տարածքում ընդդիմադիր ռեսուրս ունի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝արտախորհրդարանական հատվածում, բնականաբար, կան, և շատ լավ է և բնական, որ կլինեն, ընդդիմադիր ուժեր: «Իրավիճակն այնպիսին է, որ խորհրդարանում ուրիշ ընդդիմություն չի էլ կարող լինել»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ հեղափոխությունից հետո «Լուսավոր Հայաստանը» հեղափոխությունից ներդրում է ունեցել կառավարությունում և պաշտպանել է այդ հեղափոխության արժեքներն ու այդ վեց ամիսների ճգնաժամային կառավարությանն աջակցելով, թույլ չենք տվել, որ հեղափոխությունից որևէ ետընթաց լինի: «Դա չի նշանակում, որ մենք մեր մտահոգությունները չենք կիսել, և չի նշանակում, որ դա որևէ կերպ մեզ կարող է ապագայում կաշկանդել»,-ասաց նա:

ՀՀ-ում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցել 3 ուժ. «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է ձայներ 70.44%-ը, ԲՀԿ-ն՝ 8.27%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին