Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում կա 2856 բնակելի տնակ

1988թ. երկրաշարժից 30 տարի անց Գյումրի քաղաքում 2856 բնակելի տնակ կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած ՀՀ կառավարության  արտագնա նիստի ընթացքում այս մասին հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«2856 տնակ կա Գյումրի քաղաքում: Կան մարդիկ, ովքեր ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են ու բնակվում են: 451 տնակում ընդհանրապես մարդ չի բնակվում»,- ասաց Բալասանյանը:

Քաղաքապետի խոսքով՝ 2012թ.-ից սկսած տնակների թիվը նվազում է, բայց վերջնական լուծումն այս տեմպերով երկար կտևի:

«4200 տնակ կար քաղաքում 2012թ., երբ ընտրվեցի, որպես քաղաքապետ: Եթե այսպիսի տեմպերով գնանք, երկար ժամանակ է անհրաժեշտ խնդրի լուծման համար, բայց, եթե միասին աշխատենք ու համագործակցենք, հստակ կասենք վերջնական լուծման թիվը»,- նշեց քաղաքապետը:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի արտագնա նիստը նվիրված է 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին