Երեքշաբթի, 30. 09. 2025

spot_img

Պետությունը չի շտապում ընդունել Մանվել Գրիգորյանի ու Արմեն Ավետիսյանի կողմից նվիրաբերվող գույքը

ՀՀ կառավարությունը դեռ հստակ որոշում չունի ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ու Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը նվիրաբերվող գույքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել և ճիշտ չէ ապօրինաբար ձեռք բերվածն ընդունել: Դա կախված է նաև իրավապահ մարմնի դիրքորոշումից: Մյուս կողմից էլ կառավարությունը կարող է քաղաքական որոշում կայացնել` հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ համակարգի հետ: Հիմա մենք սպասում ենք վերջնական գնահատականին, բայց զուգահեռաբար մշակում ենք բոլոր տարբերակները: Սակայն շատ ավելի արդյունավետ կլինի ընդունել նվիրաբերվող գույքը հիմա, քան սպասել քրեական վարույթների ավարտին, որոնք կարող են մեկ տարուց ավելի տևել»,- ասաց Բաբայանը:

Կոմիտեի նախագահի խոսքով՝ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը  պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գրանցվելուց հետո կդրվի աճուրդի և կհանձնվի միջազգային հայտնի որևէ բրենդի: Նարեկ Բաբայանը նշեց, որ հնարավոր է պետությանը գույք նվիրաբերել ցանկացողներ այս պահին էլի լինեն:

 «Չի բացառվում, որ այլ դիմումներ էլ կան, բայց ոչ պետգույքի կառավարման կոմիտեում»,- ասաց Բաբայանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին