Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժեւորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման փուլում, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության զարգացման եւ մասնավորապես ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու հարցում:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին, նշել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Իտալիայի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական առնչությունների վրա:

Օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրներին միավորում եւ հարաբերություններն առավել ամրապնդում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական եւ ժողովրդավարական ընդհանուր արժեքները: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Իտալիայի իշխանություններին ու ժողովրդին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:

Պաոլա Տավերնան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այցը կնպաստի Իտալիայի եւ Հայաստանի դարավոր բարեկամական կապերի ու փոխգործակցության առավել խորացմանը: «Մենք հիմա մի երկրում ենք, որն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով եւ ցանկանում ենք օգնել այդ գործընթացի ամրապնդման հարցում»,- ասել է Իտալիայի Սենատի փոխնախագահը:

Հյուրերի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին, խորհրդարանական արտահերթ ընտրություններին ու տարածաշրջանային խնդիրներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին