Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Forbes-ը տարվա ամենազդեցիկ կին է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել Է Forbes հանդեսի վարկածով 2018 թվականի հարյուր ամենազդեցիկ կանանց վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ եւ երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Հրատարակությունը հիշեցնում Է, որ Մերկելը, որը կանցլերի պաշտոնն զբաղեցնում Է 2005 թվականից, չի վերընտրվելու 2021 թվականին, բայց ընդսմին դեռեւս «մնում Է Եվրոպայի դե ֆակտո ղեկավարը»:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել Է վարկանիշի 49-րդ տեղում՝ առաջ անցնելով ամերիկացի երգչուհի Բեյոնսեից (50-րդ տեղ) եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիից (67-րդ տեղ):

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին