Երկուշաբթի, 30. 03. 2026

spot_img

ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մարալիկի տարածաշրջանում  ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի  2-րդ մասի (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը) հատկանիշներով»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Նա նաև ընդգծեց, որ դատախազական հսկողությունը հանձնարարվել է ՀՀ զինվորական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազներին:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները:

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են  օդաչուներ՝  փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը կործանվել էր Մարալիկի տարածաշրջանի լեռներում: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրու օդանավակայանից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին