Կիրակի, 06. 07. 2025

spot_img

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է. այն Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Լուսանկարները՝ Արմենպրեսի

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին