Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

«Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ծրագրերը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  միշտ դեմ է եղել համայնքների խոշորացման այս բարեփոխումներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը , Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղում քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Մենք դրան դեմ ենք խոսել և դեմ ենք քվեարկել: Դրան գումարած՝ ես բարձրաձայնել եմ, որ տեղական ինքնակառավարման մասին, տեղական հանրաքվեի մասին օրենքների և եվրոպական խարտիայի խախտումներով է Հայաստանում իրականացվել համայնքների խոշորացումը»,- ասաց Մարուքյանը:

Նրա դիտարկմամբ` եթե մի բան որպես գաղափար Շվեդիայում արդյունք է տվել, դա չի նշանակում, որ նույն արդյունքը կարող է տալ Բերդի շրջանում, որտեղ հակառակորդը ամեն օր կրակում է այս ուղղությամբ:

«Շվեդիայի պայմանները մեր պայմանների հետ համեմատելն աբսուրդ է»,- ընդգծեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը վստահեցրեց, որ այս հարցով իրենք զբաղվել են և մանրամասն խնդիրը գիտեն:

«Լուսավոր Հայաստան»-ը հանդես է գալիս տարածքային  համաչափ զարգացման օրակարգով: Սա նշանակում է, որ փոքր ու մեծ համայնքներում կյանքի որակը չպետք է տարբերվի ավելի խոշոր և ավելի մեծ համայնքների կյանքի որակից: Դոտացիաների համակարգը պետք է փոփոխության ենթարկվի»,- նշեց Մարուքյանը:

Նրա խոսքով` «Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ծրագրերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին