Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

ՀՀ զինված ուժերը Նախիջևանի հատվածում շարունակում են տիրապետել ռազմավարական նախաձեռնությանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում շարունակում են տիրապետել ռազմավարական նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դուք տեղյակ եք, որ իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, Ադրբեջանը շատ արագ հայտարարեց Նախիջևանում 11 հազար հեկտար տարածք գրավելու մասին: Ցավալիորեն Հայաստանում եղան ուժեր, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար սկսեցին տուրք տալ այդ ապատեղեկատվությանը: Ես հույս ունեմ, որ դուք հենց սկզբից եք իմացել, որ դա կատարյալ անհեթեթություն է, և ՀՀ զինված ուժերը ինչպես նախկինում վստահորեն պաշտպանել են մեր սահմանները և մեր անվտանգությունը, այնպես էլ հիմա վստահորեն պաշտպանում են մեր սահմաններն ու անվտանգությունը: Իհարկե, նրանք, ովքեր եղել են սահմանին և առաջնագծում և տեղյակ են այդ դիրքային նրբություններին, գիտեն, որ դիրքերը սեզոնային և այլ որոշակի փոփոխությունների են ենթարկվում: Ըստ էության, կարող ենք արձանագրել հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ինչպես ամբողջությամբ տիրապետում էին ռազմավարական նախաձեռնությանը, այնպես էլ ամբողջությամբ տիրապետում են ռազմավարական նախաձեռնությանը»,- ասաց Փաշինյանը:

Նա մանրամասնեց, որ դրանում համոզվելու համար 15 օր առաջ եղել է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում և անձամբ տեղում ծանոթացել է իրավիճակին: «Ես կոչ եմ անում, առաջարկում եմ, որ մենք բարձր ծափահարենք մեր զինվորներին, ովքեր հիմա կանգնած են սահմանին: Ծափահարություններ մեր զինվորներին, մեր զինված ուժերին, մեր սպաներին ու գեներալներին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը, հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում գիտակցում են, որ զինվորների ծառայության պայմաններն առաջիկայում էականորեն պետք է բարելավվեն՝ սկսած սննդամթերքից, շարունակած հագուստով և վերջացրած սպառազինությամբ: «Եվ մենք այսօր շատ հստակ գնում ենք այդ ուղղությամբ: Դա բավականին լուրջ աշխատանք է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին