Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և KfW խմբի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլաուս Վեյգելը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23,208,483.13 եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ Գերմանական զարգացման բանկի (KfW) միջոցով: Ֆինանսական աջակցության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում և խոշորագույններից է գլոբալ առումով։ Ելնելով Հայաստանի հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կայուն օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրի իրականացումն առավել կարևոր է դառնում և կարող է շրջադարձային լինել ոլորտում առկա հիմնախնդիրների հասցեագրման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման որակապես նոր նշաձողի սահմանման  տեսանկյունից։

 Ծրագիրը չի ենթադրում տարածքային և աշխարհագրական որևէ սահմանափակում և կարող է իրականացվել հանրապետության՝ կենսաբազմազանությամբ հարուստ ցանկացած տարածքում։ Այն նախատեսում է բնական ռեսուրսների պահպանությանն և կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումների համընդգրկուն շրջանակ՝ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների կառավարումից և անտառվերականգնման աշխատանքներից մինչև սոցիալ-տնտեսական զարգացում և էկոզբոսաշրջության խթանում։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին