Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները ոչ ոք հարցականի տակ չի դնում. Կոնստանտին Զատուլին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են, այդ հարաբերությունները ոչ ոք հարցականի տակ չի դնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին  Երևանում  «Լազարևյան ակումբի» կազմակերպած առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են, ոչ ոք դա  հարցականի տակ չի դնում: Գիտեք, որ մեր երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպումներ են ունենում, փոխանակվում են տեսակետներով: Հասկանալի է, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել և դա ազդեցություն է ունենում ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքական օրակարգի վրա»,-ասաց Զատուլինը։

Նա  ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են տարբեր ոլորտներում: Զատուլինը մեծապես կարևորեց պաշտպանության, անվտանգության ոլորտները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին