Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին հայոց առաջին լուսաւորիչներ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների տօնն այս տարի տօնախմբելու է Դեկտեմբերի 1ին:
Առաքեալների տօնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռեւս 2015 թուականին հռչակուել է Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տօնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կը մատուցուի ս. պատարագ, որի ընթացքում տաճար կը բերուի Սուրբ Էջմիածնում պահուող համաքրիստոնէական սրբութիւնը` Սուրբ Գեղարդը:
Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխուող օրհնութիւնը:
Ս. պատարագի սկիզբը` ժամը 10:30ին:






