Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Նախագահ Արմէն Սարգսեան կոչը հայ ժողովուրդին՝ «Բոլորիցս և իւրաքանչիւրիցս է կախուած Հայաստանի ապագան»

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Սիրելի՛ hայրենակիցներ,

Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւը:

Այս ընտրութիւններն ապրիլ-մայիսեան մեծ փոփոխութիւններից յետոյ Հայաստանի քաղաքական կեանքի կարևորագոյն իրադարձութիւնն են, որի արդիւնքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով:

Իւրաքանչիւրիցս պահանջւում են բարձր պատասխանատուութիւն և գիտակցութիւն՝ ինչ պաշտօնում էլ լինենք, ինչ հնարաւորութիւններ էլ ունենանք:

Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատուօրէն շարունակէ՛ք ձեր օրինական պարտականութիւնների և սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հաւասար ու օրինական ընտրութիւններն այլևս մեր նոր պատմութեան անբաժանելի մասն են։
Դիմում եմ ընտրութիւններին մասնակցող քաղաքական կուսակցութիւններին և դաշինքներին. յոյս ունեմ, որ մեծագոյն պատասխանատուութեամբ էք մօտեցել ձեր քաղաքական յայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևաւորմանը: Դրանք ուղենշելու են Հայաստանի յետագայ զարգացման ճանապարհները:

Հաւատարիմ եղէ՛ք ձեր դաւանած արժէքներին, միևնոյն ժամանակ, յարգալից ու բարեկիրթ՝ միմեանց նկատմամբ։

Գալիք ընտրութիւններում յաջողութիւն եմ մաղթում մասնակից բոլոր քաղաքական միաւորներին:
Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղէ՛ք պահանջատէր, լսէ՛ք բոլորին, որպէսզի տեղեկացուած և գիտակցուած կերպով կատարէք ձեր ընտրութիւնը։ Կայացրէ՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժէքներին համապատասխան:
Յիշէ՛ք, որ բոլորիցս և իւրաքանչիւրիցս է կախուած Հայաստանի ապագան։

Աստուած պահապան Հայաստանի Հանրապետութեանը, Արցախի Հանրապետութեանը, ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին