Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոյեմբերի 28-ին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու. դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Մինչև ժամը 17:45-ը դատավորը մեզ ժամկետ էր տվել, որպեսզի մենք ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստենք : Աշխատեցինք միջնորդության վրա, բայց չհասցրեցինք սահմանված ժամկետում:  Դրա համար դատավորը մեզ լրացուցիչ ժամկետ է տվել մինչև  նոյեմբերի 28-ը ժամը 12:00-ը»,- ասաց Ալումյանը:

Նա չցանկացավ ասել, թե ինչու են իրենք ներկայացրել դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

«Որոշումը ստանանք, ամեն ինչ ձեզ կհայտնենք»,- նշեց Ալումյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին