Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 48-րդ լիագումար, իրավական հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ «Պատերազմի ընթացքում որոշ պայթուցիկ ռումբեր կիրառելու արգելքի մասին Սանկտ Պետերբուրգի հռչակագրի 150-ամյակը. նոր համատեքստեր, նախկին նշանակություն» խորագրով միջազգային համաժողովին եւ տնտեսական անվտանգության խնդրիներին վերաբերող միջազգային գիտագործնական համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը եւ Կորյուն Նահապետյանը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին