Չորեքշաբթի, 18. 03. 2026

spot_img

Շարմազանովի կարծիքով` նախկին իշխանության ներկայացուցիչներին ներկայում պաշտոններ տալը նշանակում է, որ անցյալում շատ համակարգերում կոռուպցիա չի եղել

ԱԺ փոխնախագահ,ՀՀԿ մամուլի խոսնակ ԷդուարդՇարմազանովի կարծիքով` նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներին  պաշտոններ տալով` ներկայիս իշխանությունն ընդունում է, որ այդ ոլորտներում համատարած թալան չի եղել: «Արմենպրես»ի հաղորդմամբ` Շարմազանովն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Չենք մերժում, թե Հայաստանում կան կոռուպցիոն դրսևորումներ, ինչպես որ ցանկացած երկրում: Բայց մեր նոր իշխանությունը… ասաց, թե  համատարած թալանել են երկիրը, համատարած կոռուպցիա է եղել: Իսկ հնարավո՞ր է համատարած կոռուպցիա առանց բանակի, առանց նախագահի վերահսկողության ծառայության, առանց ԱԱԾ-ի, ոստիկանության: Եթե մի պետությունում կա համատարած թալան, ուրեմն այդ մարմինները պետք է թաթախված լինեն կոռուպցիայի մեջ: Բայց հիմա նախկին վերահսկողության պետին,  նախագահի վերահսկողության պետին, հարկայինի պետին նշանակել են շատ բարձր պաշտոնների: Եթե նշանակել են, ուրեմն այդ մարդիկ մաքուր են, ուրեմն կոռուպցիա չի եղել այդ համակարգերում»,-ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ եթե Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար, նշանակում է, որ բանակում չի եղել համատարած կոռուպցիա: «ԱԱԾ պետ նշանակել են Արթուր Վանեցյանին, շատ էլ լավ են արել, բայց Արթուր Վանեցյանը երկրորդական մարդ չի եղել, եղել է Երևանի ԱԱԾ պետի տեղակալը, ուրեմն, եթե նշանակել են, նա չի եղել կոռուպցիոն սկանդալի մեջ,-նշեց Շարմազանովը:-Երկրում չի կարող լինել համատարած թալան, եթե համատարած թալանի մեջ չեն բարձրաստիճան պաշտոնյաները»,- եզրափակեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին