Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպեց Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրեց զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների և հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվեցին բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ։ Գեներալ Քոմփորելին հատուկ շնորհակալություն հայտնեց 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ»,- գրել է Հովհաննիսյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին