Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Նախարարների թիվը կկրճատվի. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանը վստահեցնում է, որ կառավարության կազմը փոխվելու է:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու: «Այսօր ունենք 17 նախարար: Ընտրություններից հետո ունենալու ենք շատ ավելի քիչ թվով նախարարներ: Նախարարների գործառույթային մասով ևս փոփոխություններ են տեղի ունենալու, ընդլայնվելու է պատասխանատվության աստիճանը»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեությունն անհրաժեշտ է գնահատել ըստ առաջադրված խնդիրների: «Մենք ունենք իրավիճակ: Ես չգիտեմ այս իրավիճակը աննախադեպ է, թե աննախադեպ չէ, համենայն դեպս շատ տեսանելի անցյալի կտրվածքով աննախադեպ է, երբ որ քաղաքական ուժը քաղաքական թիմը կամ քաղաքական գործիչը լիարժեք 100 տոկոսով կատարում է հանրության առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները, որը պետք է լուծեր: Դուք կարո՞ղ եք գտնել նախադեպ, երբ երկրում հեղափոխությունից վեց ամիս անց մենք ունենք ոչ միայն այսպիսի մակրոտնտեսական և քաղաքական կայունություն, ինչպես մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում»,-նշեց նա: Վարչապետը կառավարության գործունեությունը արդյունավետ գնահատեց՝ հավելելով, որ կառավարությունն ունեցել է լուծելու խնդիր և լուծել է այդ խնդիրը: «Կառավարության խնդիրը եղել է պատրաստվել տնտեսական հեղափոխությանը, ընդ որում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր ներկայացրած նախագիծը հնգամյա է եղել, և դա չի եղել երեքամսյա ծրագիր, նաև կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում: Այդ առումով կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրը 100 տոկոսով»,-ընդգծեց Փաշինյանը և հավելեց. «Սա չի նշանակում, որ կառավարությունն իր գործունեությունն անթերի է իրականացրել, սա չի նշանակում, որ ես գոհ եմ նախարարների, ինքս իմ աշխատանքից: Ես ընդհանրապես որևէ փուլում գոհ չեմ եղել իմ աշխատանքից և գոհ չեմ լինելու»,-ասաց նա:

Անդրադառնալով նախարարների անվան շուրջ տարածվող կեղծ լուրերին՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ փաստեց, որ նոր նախարարները կոռուպցիայի փորձ չունեն: «Այն պաշտոնյան մեր իշխանությունից, ով կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ անձնական թշնամին է և ամենախիստ պատժին կենթարկվի, որին նույնիսկ չեն արժանանա էն «քյոհնա կոռւպցիոներները»,-հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին