Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի որևիցե ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 19-ին հրավիրված կառավարության արտահերթ նիստում անդրադարձավ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու նախաձեռնության մասին՝ սոցցանցերում ծավալված քննարկումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առանց լայն հանրային քննարկման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու:

«Ես ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Ընդ որում՝ քննարկումները կարող են հաճախ աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը փաստեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը սխալ է ընկալվել: «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պիտի բացառվի որևէ կրկնակի հարկումը: Մինչ այդ մենք պետք է հասկանանք՝ որքանով է Հայաստանը պատրաստ դրան»,-հավելեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին