Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերող ծրագիրն այս պահին իրականացվում է. Հայկ Մարության

Մայրաքաղաքում աղբահանության խնդրի հետ կապված տարբեր առաջարկներ կան, դիտարկվում են բոլորը, և կիրականացվի այն առաջարկը, որն ամենահարմարը կլինի Երևան համայնքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այս պահին ուսումնասիրում ենք առաջարկները»,-ասաց նա:

Մարությանի խոսքով՝ Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերող ծրագիրն այս պահին իրականացվում է եվրոպական բանկերից մեկի միջոցով: «Դրան զուգահեռ մենք դիտարկում ենք նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման մասին առաջարկը: Երբ ես գտնվում էի Ֆրանսիայում, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին ասացի, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտի և աղբահանության հետ կապված, և տիկին խորհրդի նախագահը, միանգամից արձագանքելով, արդեն իր այցելության ընթացքում, իր պատվիրակության կազմում ներառել է համապատասխան մասնագետների: Այսօր առաջին անգամ խոսել ենք, և արդեն իսկ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մեկ-երկու շաբաթով մասնագետները կայցելեն Հայաստան, և մենք միասին կուսումնասիրենք թե աղբահանության, և թե տրանսպորտի ոլորտը և արդեն կունենանք այդ ուսումնասիրությունների արդյունքները»,-նշեց քաղաքապետը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին