Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը. գործը կուղարկվի Վերաքննիչ դատարան նոր քննության

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի և Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանների ներկայացրած բողոքները,  որոշում է կայացրել գլխավոր դատախազի դիմումը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը՝ մերժել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստում դրա հրապարակման պահից, վերջնական է, և ենթակա չէ բողոքարկման:

ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես փախանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը վերականգնելու վերաբերյալ, սակայն Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց գլխավոր դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկելով նոր քննության:  

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկենՎճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանավորումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին