Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Կառավարությունը դիտարկում է նախարարությունների թիվը կրճատելու հարցը

ՀՀ կառավարությունը դիտարկում է նախարարությունների թիվը 17-ից 9-11 դարձնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 14-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Մենք ունենք պետական կառավարման շատ ուռճացված համակարգ։ Պետք է ամբողջը վերանայել, բոլոր նախարարությունների գործունեությունը վերաիմաստավորել։ Սա հնարավորություն կտա բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը, որովհետև ստացվում է, որ նախարարությունում նույն աշխատանքը կատարողը ստանում է ավելի քիչ գումար, քան որևէ հիմնադրամում նույն գործով զբաղվողը: Նախարարությունների օպտիմիզացման վերաբերյալ մի քանի տարբերակ ունենք մեր աշխատանքային սեղանին, որոնք 90%-ով համընկնում են։ Մենք խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին, այսինքն՝ 17-ից այդ թիվը կնվազի»,- նշեց Արարատ Միրզոյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին