Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Աննա Նաղդալյանն անդրադարձել է դեկտեմբերին Միլանում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությանը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հնարավոր հանդիպմանը դեկտեմբերին Միլանում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:

Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Միլանում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին, Աննա Նաղդալյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ մինչև տարվա վերջ՝ հենց ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ, կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունը, ըստ կարգի, դրա մասին կտեղեկացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ այս հարցով երբևէ չի եղել որևէ հանդիպում կամ բանակցություն, որի մասին հանրությունը չի տեղեկացվել: «Երբ  հաստատվի,  մենք ըստ կարգի դրա մասին կտեղեկացնենք»,- եզրափակեց Նաղդալյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին