Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով. Շարմազանով

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ապագա խորհրդարանում իրական ընդդիմությունը, որը կարող է մատնանշել իշխանության թերություններն ու սխալները, Հանրապետական կուսակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր ելույթում։

«Մենք ամեն ինչ անելու ենք դիմակայելու մարտահրավերներին` զերծ պահելով Հայաստանն ու Արցախը հնարավոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեր է ամեն ինչից: Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին՝ իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով: Մեր երկրին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որը մատնանշի իշխանության թերություններն ու սխալները`զերծ պահելով նրան երկրի համար ճակատագրական սխալներից»,- ասաց Շարմազանովն ու հավելեց, որ դա կարող է անել միայն Հանրապետական կուսակցությունը:

Նա նշեց, որ կան գործիչներ, որոնք քննադատում են Հանրապետական կուսակցությանը ընտրությունները չբոյկոտելու համար: 

 «Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօրքան երբևէ, Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների դեմ հանդիման: Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետևաբարնաև ուրախանալ հնարավոր ձախողումներով»,- ընդգծեց պատգամավորը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին