Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

ՌԴ-ի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրը կնքված է. ՊՆ-ն ուսումնասիրում է ռազմական նոր վարկ վերցնելու հնարավորությունը. Դավիթ Տոնոյան

Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրն արդեն կնքված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Դեռևս չենք ավարտել մեր բանակցությունները մատակարարումների հարցովՊայմանագիրըկնքված է: Մատակարարման հետ կապված կան որոշ բանակցություններ, որոնք հիմա ընթանում են»,- ասաց Տոնոյանը: 

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մատակարարվեիք սպառազինությունը մասամբ է արտադրված:

Նա նաև հավելեց, ՀՀ պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է ռազմական նոր վարկ վերցնելու հնարավորությունը: Լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը մտադի՞ր է նոր վարկ վերցնել, Տոնոյանն ասաց. «Այոուսումնասիրվում է այդ հնարավորությունը»:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից է լինելու այն: «Ոչ միայնոչ միայն ֆինանսական կառույցներից»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարությունը հաջորդ տարվա բյուջեով 45 մլրդ դրամ է նախատեսել եղած և հնարավոր վարկերի մարմանը տրամադրելու համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին