Չորեքշաբթի, 04. 03. 2026

spot_img

ՀԱՊԿ-ում նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ղրղզական Vesti-ն:

Կազմակերպության 2019 թվականի նիստը տեղի կունենա Ղրղզստանում:

Աստանայում նոյեմբերի 8-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարները:

Տեղի է ունեցել մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որին մասնակցել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին