Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Հայաստանում և Արցախում ռազմագերիներ չկան. Դավիթ Տոնոյան

Հայաստանում և Արցախում այս պահին ռազմագերիներ չկան:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակմանը, թե իբր ադրբեջանական կողմն առաջարկել է գերիներին փոխանակել:

«Գերիների փոխանցման մասով պաշտոնապես ոչ մի խոսակցություն չկա: Նման տեղեկություններ ես ստացել եմ լրատվամիջոցներից: Եթե Հայաստանում կամ Արցախում լինեն զինվորական գերիներ, կփոխանակվեն, սակայն այս փուլում չկան ռազմագերիներ»,-ասաց Տոնոյանը:

Նա շեշտեց, որ Արցախում ձերբակալված և դատապարտվածները դատապարտված են հանցագործության համար: Եվ նրանք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես զինվորական գերիներ: Տոնոյանը վստահեցրեց, որ երկու կողմերի միջև գործում է օպերատիվ կապ, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում են, որ համապատասխան գործողություններ իրականացվեն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին