Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

ՀԱՊԿ մամուլի խոսնակը գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածության մասին որևիցե տեղեկություն չունի

ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը որևէ տեղեկություն չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածության քննարկման վերաբերյալ: Այս մասին նա հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը գրել էր, որ քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հնարավոր է դիտարկվի Աստանայում նոյեմբերի 8-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,-հավելեց նա:

Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին